ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
ՀՅԴ անդամները երկու դրվագով են Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացրել։
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանն իր հրապարակային ելույթներում ՀՅԴ–ին անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»։