ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Թաիլանդում Նախոն Ռաչասիմա քաղաքում զինծառայողը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Այս մասին գրել է РИА Новости-ն։
Պատահարի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Կան բազմաթիվ տուժածներ։
Bangkok Post-ի տվյալներով՝ ոճրագործը կրակահերթի վայրից թաքնվել է մեքենայում։
Արտակարգ դեպքի վերաբերյալ մանրամասներ առայժմ հայտնի չեն։