Խոշոր հրդեհ՝«ՎիԷլՎի» խանութի պահեստային տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գործող «ՎիԷլՎի» խանութի հետնամասում կրակ և ծուխ է նկատվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում: 
 
Հրեջներին հաջողվել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չունի: 
 
Թե ինչն էլ եղել հրդեհի պատճառը, պարզվում է: 

--00--ՀԱ