ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվեց, որ անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ։
Խոսելով ինքնակամ տեղադրված գովազդներից՝ Ավինյանն ասաց․
«Սա շատ կարևոր սկզբունք է, մենք մեկ ընդհանուր կառույց ենք, մեկ ընդհանուր թիմ ենք, և, եթե որևէ մեկը պայքարում է մեր ավագանու կողմից սահմանված կանոնների դեմ և տարատեսակ մեթոդներ է կիրառում, թող չակնկալի որևէ տեսակի աջակցություն այլ հարցերում»,- ասաց Ավինյանը։
Նա շեշտեց, որ բոլոր վարչությունները քաղաքապետարանի մեկ ընդհանուր մասնիկ են․ «Ես ևս մեկ անգամ և վերջին անգամ ուզում եմ հատուկ զգուշացնել՝ հարգելի գործընկերներ, կրակի հետ խաղ մի արեք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ