ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաալիքի արաբերեն լուրեր պատրաստող թղթակիցը և նկարահանող խումբը հայտնվել են իսրայելցի զինվորականների կրակի տակ:
Պաղեստինի Գազայի հատվածում թուրքական լրագրողական խմբի մեքենայի ուղղությամբ 5 կրակոց է արձակվել: Թղթակիցը թեթև վիրավորում է ստացել:
Տեղի ունեցածին արձագանքել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ