ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է «Դիլիջան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։
Գրիգորյանի մարզչական շտաբում են ընդգրկված Լևոն Ստեփանյանը և Արթուր Մինասյանը։
«Դիլիջան» ՖԱ-ն բեղմնավոր աշխատանք և բազում հաղթանակներ է մաղթում մարզչական անձնակազմին։
Գրիգորյանը 2006-07թթ. աշխատել է Երեւանի «Ուլիսում», 2007-09թթ.՝ «Արարատում»: Մարզչական կարիերան վերսկսել է 2016 թվականին՝ Արթուր Պետրոսյանի հետ աշխատանքի անցնելով Հայաստանի ազգային հավաքականում: 2018 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր աշխատել է «Արարատ-Արմենիայում»: 2019 թվականի առաջին կեսն անցկացրել է «Լոռիի» մարզչական շտաբում։