ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրաարակել և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ Շահումյանի հրապարակում աևված գծանշումները կայանման համար չեն նախատեսված։ Գրառումը՝ ստորև․ «Ի գիտություն. Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն:
Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները:
Լուծումը ժամանակավոր է՝ մինչև կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը»: