ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Վրաստանն ու Թուրքիան կորոնավիրուսի տարածման պատճառով ժամանակավորապես փակում են ցամաքային սահմանը «Սարփի» անցակետում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին:
«Երկու երկրների կառավարությունների համատեղ որոշմամբ՝ քաղաքացիների տեղաշարժը մաքսային անցակետում ժամանակավորապես սահմանափակվում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Իսկ օդային հաղորդակցությունը Թուրքիայի հետ կշարունակվի սովորական ռեժիմով»,-նշված է վրաց կառավարության մամլո հաղորդագրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ վրաց-թուրքական սահմանի մյուս՝ «Վալե» և «Կարծախի» անցակետերն աշխատելու են սովորական ռեժիմով: Սահմանափակումը վերաբերում է նաև բեռնափոխադրումներին: