ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Մենք Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳՆ Իլյա Դարչիաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ճեպազրույցում։
«Հայաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների հետ կարգավորման ուղղությամբ։ Մենք միանգամայն պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան–Թուրքիա սահմանի բացմանը», - նշել է Միրզոյանը։
--00—ԱՊ