ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ աշխատանքային ընթրիքի ընթացքում արդյունավետ զրույց է ունեցել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Վրաստանի վարչապետի փոխանցմամբ, խոսել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետ կապված բազմաթիվ ընթացիկ հարցերի մասին։ Ըստ նրա՝ Թուրքիան Վրաստանի համար հիմնական ռազմավարական գործընկերներից է, և համար առաջին առևտրային գործընկերը։
«Երկու տարի առաջ մենք նպատակ ենք դրել ապրանքաշրջանառությունը հասցնել երեք միլիարդ դոլարի, այս հայտարարությունն արել ենք երկու տարի առաջ, երբ ես պաշտոնական այցով Անկարայում էի, և ուզում եմ ձեզ ասել, որ անցյալ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 2,8 միլիարդ դոլարի, ինչն, իհարկե, շատ կարևոր է»,- ասել է Ղարիբաշվիլին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ