ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում 1/8 եզրափակիչում Բելգիան մրցեց Պորտուգալիայի դեմ: Սևիլիայում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերն էլ հավասարակշռված խաղ էին ցուցադրում: Հավաքականներն ամբողջապես կենտրոնանում էին պաշտպանության վրա: Բելգիան կարողացավ օգտագործել իր շանսն առաջին կեսի վերջնամասում: 42-րդ րոպեին հեռահար, դիպուկ, ուժեղ հարվածով աչքի ընկավ Տորգան Ազարը:
Երկրորդ կեսում Պորտուգալիան առավել մեծ ուժերով էր նետվում գրոհների և մի քանի իրական գոլային պահեր ուներ: Բելգիան էլ երբեմն-երբեմն հակագրոհում էր: Խաղի վերջնամասում լարված պայքար էր:
Արդյունքում Բելգիան հաղթեց Պորտուգալիային 1-0 հաշվով։
Քառորդ եզրափակիչում Բելգիան կմրցի Իտալիայի հետ:
--00--ԿԿ