ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «977 դեպք ունենք, երեկվանից մինչ այս պահը 30 դեպք»:
Փաշինյանը նաև նշել է, որ այս պահի դրութամբ կա 13 մահվան դեպք, մահացածները միջին տարիքը 76 է, իսկ վարակվածների միջին տարիքը՝ 42: Ըստ վարչապետի՝ այս թվերը փաստում են հետևյալի մասին. «Կորոնավիրուսը առանձնապես վտանգավոր է բարձր տարիք մեր քաղաքացիների համար»:
Նշենք, որ ապրիլի 11-ի առավոտվա դրությամբ Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 966 էր: Կորոնավիրուսից ապաքինվել է 173 քաղաքացի, փաստացի բուժվում է 780-ը: