ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ վերջին շաբաթում Եվրոպայում COVID-19-ի տարածման տեմպը դանդաղել է: Այս մասին գրում է «Ռոյթերսը»:
«Անցած շաբաթ եվրոպական որոշ երկրներում տեսանք վիրուսի տարածման տեմպի դանդաղում, այդ թվում՝ Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում»,-ասել է ԱՀԿ տնօրենը, ապա մտահոգություն հայտնել մնացած երկրներում կորոնավիրուսի արագ տարածման համար՝ որպես օրինակ նշելով Աֆրիկայի գյուղական բնակավայրերում վարակի տարածման մտահոգիչ տեմպը: