ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ից, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։
Խնդրում ենք չանհանգստանալ։
--00—ԼՀ