ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,- գրել է Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 424 դեպք է հաստատվել։ Ապաքինվել է 30-ը, մահացել՝ երեքը։