ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Հայկական երկու ավիաընկերություններ ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից, տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«Նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ: Ավելին, այս որոշումը միայն վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի եվրոպական ուղություններ, և այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն, պետք է նշենք, որ Կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ», - ասված է կոնիտեի հայտարարության մեջ։
Հայտարարության մանրամասներն՝ այստեղ։