ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24 News
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հրավիրված նիստի ժամանակ որոշում է կայացվել, որի համաձայն «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիան հետ է կանչվել։ Այս մասին լրատվամիջոցներ հայտնել են ՀՌՀ-ից։
ՀՌՀ-ից հայտնել են՝ «Արմնյուզ FM»-ը, որը նույնպես վերջին օրերին չէր հեռարձակվում, գրությամբ դիմել է ՀՌՀ, որ վերադառնում է եթեր։
Ավելի վաղը հայտնել էինք, որ 5 օրով կասեցվել էր թե՛ հեռուստաընկերության, և թե՛ ռադիոյի լիցենզիայի գործողությունը։
Հիշեցնենք, որ «Քառյակ մեդիա»-ն, որի կազմում ընդգրկված են «Արմնյուզ» հեռուստաալիքը, Tert.am-ը, «ԱրմնյուզFM»-ը, օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է գործունեությունը։
--00—ՄՀ