ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24 News
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք կվերացնեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի Ժողովրդական ժողովում և երկրի Անվտանգության խորհրդում, ասել է պատգամավոր Կանատ Նուրովը, գրել է ՌԻԱ Նովոստին։
«Անհրաժեշտ էր չեղարկել առաջին նախագահի ցմահ նախագահությունը Ղազախստանի Ժողովրդական ժողովում և Անվտանգության խորհրդում, ինչի մասին նա հայտարարեց և այն, ինչ մենք արեցինք այսօր»,- ֆեյսբուքյան էջում գրել է Նուրովը։
--00—ՄՀ