ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է զգալիորեն կրճատել կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ ամենօրյա ճեպազրույցներում իր մասնակցությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Արդեն ուրբաթ՝ Սպիտակ տանը Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցող ավանդական ճեպազրույցը տևել է 30 րոպեից քիչ:
Թրամփի վստահելի խորհրդականները նախազգուշացրել են, որ կորոնավիրոսով պայմանավորված էկրանից հաճախակի ելույթները բացասական ազդեցություն են ունենում Թրամփի վարկանիշի վրա:
«Ոչ ոք պետք է չիմանա՝ նա այսօր կհայտնվի, թե ոչ: Նա պետք է տեխնիկական ճեպազրույցները թողնի մյուսիներին, երևա հաղթանակները հաղորդելու համար»,- ասել է նա։