ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ եթե կառավարությունը շարունակի երկրում հաստատված արտակարգ դրության իրավական ռեժիմը, ԱԺ-ն որևէ բան անել չի կարող։ Սակայն խորհրդարանն իրավասու է առաջարկել չեղարկել նախագծով սահմանված որոշ միջոցառումներ։
Մարուքյանը կարծում է, որ պարետի որոշմամբ սահմանված որոշ սահմանափակումներ դուրս են տրամաբանությունից, և տեսնում է անհրաժեշտություն, որ դրանք վերացվեն։
Էդմոն Մարուքյանն արդարացի չի համարում նաև այն, որ քաղաքացիները կարող են տուգանվել պարետի որոշումներից չբխող իրավախախտումների համար։
Շարունակությունը՝ տեսանյութում։