ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ստեփանակերտի 1/22 ընտրական տեղամասում գրանցված 1370 ընտրողներից ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է 374 քաղաքացի (26%)։ Այս մասին հայտնում է Արցախպրես-ը:
«Ընտրական գործընթացը հանգիստ է, դժգոհություններ և բողոքներ չեն գրանցվել։ Ընտրատեղամասում եղել են դիտորդական առաքելության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ»,- նշել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վանիկ Ղազարյանը։