ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով.
«Թանկագին հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջող ու արդյունավետ աշխատանք այս բարձր ու պատասխանատու պաշտոնում:
Աստված պահապան մեր հայրենիքին, ժողովրդին և պետությանը»:
Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանն առաջադրված էր Արցախի նախագահի թեկնածու, սակայն երկրորդ փուլ չանցավ: