ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածքում գտնվող թիվ 8026 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է Ռուսաստանի Դաշնության 1363 քաղաքացի, հայտնում են դեսպանությունից։
Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկությունը Հայաստանում ընթանում է հինգ տեղամասերում, երկուսը բացվել են Երևանում` դեսպանատանը և ավիաբազայում, երեքը՝ Գյումրիում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 -րդ ռազմաբազայում։
Հիշեցնենք, որ մարտի 15-ից 17-ը Ռուսաստանում ընթանում է նախագահական ընտրությունների քվեարկությունը, այդ թվում՝ հեռավար ձևաչափով։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածու՝ Վլադիմիր Պուտինը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը:
--00—ՅՄ