ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն իր 94-րդ տարեդարձն ընտանիքի հետ կնշի Zoom հավելվածի միջոցով: Ընտանիքի անդամները հնարավորություն չեն ունենա շնորհավորելու թագուհուն, քանի որ կորոնավիրուսի պատճառով Մեծ Բրիտանիայում գործում է մեկուսացման խիստ ռեժիմ: Այդ մասին գրում է Nypost.com-ը:
Էլիզաբեթ Երկրորդն իր 98-ամյա ամուսնու հետ մեկուսացած է Վինձորի ամրոցում: Նրա օգնականները տեսազանգեր կանեն, որպեսզի թագուհու երեխաները, թոռներն ու ծոռները կարողանան շնորհավորել նրան: