ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Բենինում Ռուսաստանի դեսպանությունը թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Աֆրիկայի հարավ-արևմուտքում՝ Բենինի նավահանգիստներից մեկում, ծովահենները գրավել են «Tommi Ritscher» նավը, որը կոնտեյներներ է տեղափոխում։
Ըստ աղբյուրի՝ նավում 8 նավաստի է եղել, որից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ծովահենները նրանց պատանդ են վերցրել:
Ռուսաստանի դեսպանությունը նաև տեղեկացնում է, որ Բենինի առափնյա անվտանգության ուժերը նավակներով շրջապատել են ծովահենների գրաված նավը: