Կազմակերպվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացու մուտքը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

հասարակական

     

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան և խնդրել աջակցել ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ երիտասարդի Հայաստան մուտքի հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։



Հանձնակատարը տեղեկացրել է, որ իրեն դիմած քաղաքացու ընտանիքի անդամները՝ կինը և երկու անչափահաս երեխաները, 2019 թվականի հոկտեմբերից գտնվում են Հայաստանում և ընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ երեխաներին և կնոջը խիստ անհրաժեշտ է ընտանիքի հոր ներկայությունը Հայաստանում:



Տատյանա Մերզլյակովան նշել է նաև, որ քաղաքացին պատրաստակամություն է հայտնել Հայաստան տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունից մեկնող մոտակա չվերթով, այդուհանդերձ, ունի մտավախություն, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքացիության հիմքով իր մուտքը ՀՀ տարածք կարգելվի:



Բարձրացված հարցի առնչությամբ հրատապության կարգով գրություն է հասցեագրվել ՀՀ պարետին:



Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման նպատակով համագործակցել է Եկատիրենբուրգում ՀՀ պատվո հյուպատոսի և պարետի հետ։



Համագործակցության արդյունքում, հաշվի առնելով գործի հանգամանքները, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացին այսօր ժամանել է Հայաստան։