ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Չեխիայի կառավարությունը որոշել է երկրում արտակարգ իրավիճակը երկարաձգել ևս չորս շաբաթով՝ մինչև մարտի 28-ը։ Այս մասին հայտնում է Korrespondent–ը։
Նշվում է, որ նախարարների կաբինետի այս որոշման պատճառներ են վարակվածների թվի կտրուկ աճն ու և վարակի հարավաֆրիկյան շտամի տարածումը, որն ավելի ագրեսիվ է, քան չինականը կամ բրիտանականը:
Մարտի 1-ից Չեխիայի բնակիչների համար սահմանվում են տեղաշարժի սահմանափակումներ, փակվում են մանկապարտեզները, տարրական դպրոցներն անցնում են հեռավար ուսուցման:
--00—ՄՀ