Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը. Կիևի կառավարական թաղամասին հարվածի հավանականություն կա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot_11

Գերագույն Ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը. պատգամավորներին զգուշացվել է Կիևի կառավարական թաղամասին ռուսական հարվածի հավանականության մասին: Այս մասին հայտնում է pravda.com.ua-ն՝ հղում անելով պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին։

Նա նշել է, որ օրենսդիրներին զգուշացրել են հարվածի սպառնալիքի մասին և հորդորել սահմանափակել իրենց և ընտանիքների ներկայությունը կառավարական թաղամասում։

--00—ՅՄ