Ազգային նյուանսներ կան՝ մարդիկ դժվարության մեջ են, բայց սոցծառայություններին չեն դիմում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ 100 հազար դրամի աջակցության ծրագիրը համոզիչ չի թվում: 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ համատարած գումարներն ու միջոցները համավարակի վրա ծախսելն այդքան էլ ճիշտ որոշում չէ:

«Այսօրվանով կյանքը չի ավարտվում, ու րոպեական որոշումներ չպետք է կայացնել: Պետք է սովորենք ապրել այս իրավիճակում ու ադապտացվենք իրավիճակին»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։