Ծրարով գումար ստանալու «մշակույթը» հեղափոխությունից հետո արմատախիլ է արվել. Արման Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

«Մեզ արջի ծառայություն պետք չէ, քարոզարշավի մարտավարությունը ՀՀ քաղաքացու հետ զրույցն է»,- 24News-ի հետ զրույցում վստահեցնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի այն հայտարարությանը, թե որոշ մարզպետներ, չարաշահելով լիազորությունները, համայնքապետերին ստիպում են հօգուտ «այո»-ի «աշխատել»:

Դառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկինում նախարարները ծրարով գումարներ են ստացել, պատգամավորն ընդգծեց. «Ծրարով գումար ստանալն արատավոր ինստիտուտ է: Այն վտանգավոր է պետականության համար: Վստահեցնում եմ՝ ծրարով գումար ստանալու «մշակութը» հեղափոխությունից հետո արմատախիլ է արվել»:

Մանրամասները՝ տեսանյութում։