Տնտեսական լավ ցուցանիշներով և ունեցած ռեսուրսներով կկարողանանք այս տեմպը պահել. Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն այն տեսակետին է, որ պարետատունն ու կառավարությունն արտակարգ ռեժիմի պայմաններում, հաշվի առնելով ունեցած միջոցներն ու ռեսուրսները, ճիշտ որոշումներ են կայացնում:

«Չմտածված ու անհաշվարկ գործընթացներ պետք չէ անել, իրավիճակը պետք է սթափ վերլուծել, իսկ ինչ վերաբերում է կոմունալների համար կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիային, ապա այն, իհարկե, մեծ չէ, բայց պետք է սթափ դատել, թե ինչ հնարավորություններ ունենք: Վստահ եմ՝ տնտեսական լավ ցուցանիշներով և ունեցած ռեսուրսներով՝ կկարողանանք այս տեմպը պահել»,- 24News-ի հետ զրույցում ընդգծեց Բոշյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։