ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն այն տեսակետին է, որ որպես առաջնային մանդատ ունեցողներ՝ խորհրդարանականները պարտավոր են հանգուցալուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ ՍԴ խնդիրը, միանշանակ, լուծելու են՝ օրենքի տառից ոչ մի սանտիմետր չշեղվելով:
«ՀՀ քաղաքացիներն Ազգային ժողով մեզ գործուղել են ոչ միայն նախընտրական ծրագիր իրականացնելու ու մեր խոստումները կատարելու, այլ նաև երկրում առկա նմանատիպ բոլոր ճգնաժամային իրավիճակներին լուծում տալու համար»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։