ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը դատապարտում է խորհրդարանին ոչ վայել խոսքի կիրառումը: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում վերջին շրջանում գրանցվող միջադեպերին՝ պատգամավորն ասաց՝ առաջին անգամ չէ, որ իրենց գործընկերոջ կողմից նման բառապաշար են լսում:
«Հայ խորհրդարանականին նման միջադեպը հարիր չէ, բայցև պետք չէ շատ դրամատիզացնել ծեծկռտուքը: Պետք է անել հնարավորը հետագայում նման միջադեպերից խուսափելու համար»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։