ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Կառավարության նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն հարցը զեկուցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
ՀՀ պարետը տեղեկացրել է, որ նախարարի բացակայությունը կապված է նախարարությունում հաստատված վարակման դեպքերի հետ:
«Ցավոք սրտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կա կորոնավիրուսի հաստատված դեպքեր, Սուրեն Պապիկյանը մեկուսացված է, այդ պատճառով ես եմ զեկուցում հարցը», - ասել է Ավինյանը։
Ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Վերջինս հոսպիտալացվել է։ Այս պահին ինքնամեկուսացման մեջ են նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի մյուս տեղակալները և նախարարության այն աշխատակիցները, որոնք շփվել են Ղալեչյանի հետ։
24News-ը փորձել է պարզաբանում ստանալ տարածքային կառավարման նախարարությունից, որտեղից հորդորել են դիմել առողջապահության նախարարություն։ Գերատեսչության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր լուրը։