ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Էջմիածնում նախատեսվող մարդաշատ միջոցառումները՝ հարսանիքներ, նշանդրեքներ, կնունքներ չեղարկվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը հավելել է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես կգա կարևոր հայտարարությամբ։
Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստանն առաջիկայում կստանա Ռապիդ թեստեր, որոնց միջոցով հնարավոր կլինի 15 րոպեում պարզել՝ կորոնավիրուսով վարակվածություն կա՞, թե՞ ոչ:
Ավինյանը հորդորել է, հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել տնից, արտերկրից վերադարձողներին՝ ինքնամեկուսանալ:
Մանրամասները՝ տեսանյութում։