ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին լրատվամիջոցներին ասել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Մայիսի 13-ին է թեստը եղել, թեստի արդյունքները բացասական են: Նախարարի ինքնազգացողությունը լավ է, ուղղակի ինքնամեկուսացված են և՛ նախարարը, և՛ նախարարության այլ աշխատակիցներ»,- նշել է խոսնակը: