ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
«РИА Новости»-ն, հղում տալով Չինաստանի Առողջապահության հարցով պետական կոմիտեի հրապարակած թվերին, գրում է, որ Չինաստանում վերջին 1 օրում վարակման 5 նոր դեպք է գրանցվել և առանց ախտանշանների 16 վարակակիր է հայտնաբերվել, ապաքինվել է նաև 3 մարդ, մահվան նոր դեպքեր չեն գրանցվել:
Աղբյուրը նաև նշում է, որ Չինաստանում գրանցվել է վարակման 1708 բերով դեպք, 1662-ն արդեն ապաքինվել է, 43 մարդ շաշունակում է բուժումը հիվանդանոցում:
Նշենք, որ վարակի էպիկենտրոն համարվող Չինաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 82 965 դեպք, որից արդեն ապաքինվել է 78 244 մարդ, 4634-ը՝ մահացել: Այս պահին Չինաստանում ակտիվ վարակակիրների թիվը 87 է: