ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 105 դեպք է գրանցվել:
Վարակվածների ընդհանուր թիվը 84,165 է, որից մահացել է 4,634 մարդ, ապաքինվել է 78,957-ը, ակտիվ վարակակիր է 574 մարդ:
Վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում Չինաստանը 28-րդն է:
Հուլիսի 30-ի՝ ժամը 14:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 17,217,829 է, որից 670,943-ը մահացել է, 10,729,644-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,750,857 է, որից 66,385 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Առավել մանրամասն՝ այստեղ:
--00—ԼՄ