ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, հարց ուղղեց քաղբանտարկյալների մասին՝ նշելով բոլորի անունները։
«Դուք նստած եք պարոն Եղոյանի կողքին, ում ֆրակցիայի քարտուղարը ԱԺ ՄԻ պաշտպանության հանձնաժողովի ժամանակ ընդդիմության կողմից ընտրված թեկնածունին ասել է՝ ականջներդ կկտրեմ, և մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել ատելության խոսքի կամ հարակից հոդվածներով»,- ասաց Մամիջանյանը՝ դիմելով Գալյանին։
Նախարարը պատասխանեց կալանքների վերաբերյալ հարցին՝ նշելով, որ դրանց քանակական աճը մտահոգիչ է նախարարության համար․ «Ձեր կողմից նշած անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոենական լիազորությունների չարաշահման համար։ Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են ունենալ քաղաքական բույթ»,- ասաց Գալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ