ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Մայիսի 21-ին՝ ժամը 05։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցից դեպի նախկին «Ռոբոտների» գործարան տանող ավտոճանապարհին էլեկտրական սյունը շրջվել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երկաթբետոնե բարձրավոլտ (380 VT) էլեկտրական սյունը շրջվել է մոտակա գազատար խողովակների վրա և վնասել (արտահոսք չի եղել)։
Փրկարարները էլ․ցանցի աշխատակիցների հետ միասին սյունը հեռացրել են ավտոճանապարհից։