ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ երկիրն արդեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման իր թեստային համակարգերն ուղարկել է ավելի քան 30 այլ երկրներ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Ռուսաստանի Դաշնությունն արդեն թեստային համակարգեր է ուղարկել աշխարհի ավելի քան 30 երկրներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ և այլ երկրների մեր գործընկերներին», - նշել է նա:
Վարչապետը հավելել է, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են կորոնավիրուսի՝ երկիր նոր ներթափանցումների ռիսկերի նվազեցման համար. «Այս սպառնալիքն իսկապես ամբողջ աշխարհինն է, միայնակ պայքարել դրա դեմ անհնար է», -հայտարարել է Միշուստինը: