ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքային խմբում գտնվող կալանավորներին տեղափոխում են «Վարդաշեն» ՔԿՀ, քանի որ առկա է կորոնավիրուսի տարածման վտանգ։
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը 24News-ին հայտնեց հետևյալը․ «Այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել»։
Խոսնակը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա։
Սոնա Գրիգորյան