ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Արցախցի 10 ընտանիք, որոնք 2024-ին զավակ են ունեցել, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամայանի ուղեկցությամբ դեկտեմբերի 31-ին հյուրընկալվեցին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում: Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց հայոց Հովվապետին արցախահայերի նկատմամբ ցուցաբերվող խնամքի ու հոգածության համար: Հայտնում են Արցախի թեմից։
Սրբազանը նաև շեշտեց. «Զավակի ծննունդը հույս է և օրհնություն հայ ընտանիքում՝ անգամ ամենադժվարին ժամանակներում: Քաջություն ունեցող այս երիտասարդները, ովքեր այս դժվարին պայմաններում զավակ են ունեցել, իրենց սրտում և մտքում ունեն նաև այն հույսը, որ այդ երեխաները վերջապես կտեսնեն ու կշենացնեն Արցախը»։
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ