ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտնել է, որ իր տունն այրվել է Կալիֆոռնիայում հրդեհի հետևանքով։
Օկամպոն, որ հայ ժողովրդի իրավունքների հաստատուն պաշտպան է և առաջիններից էր, որ Արցախում Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն որակեց, սոցիալական ցանցերում գրել է․
«Մալիբուում իմ տունը ավերվել է», - գրել է Օկամպոն։
--00—ՍՊ