Նոյեմբերյանի խանութներում հրդեհ է բռնկվել, 2 մարտական հաշվարկ է մեկնել, այրվել է 180 քմ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

6

Հունվարի 11-ին, ժամը 01:52-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում այրվում են խանութ-տաղավարներ, հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել երկհարկանի (մոտ 360 քմ) խանութ-տաղավարներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:40-ին, մարվել՝ 03:03-ին: Այրվել է  երկրորդ հարկը (3 տաղավար, մոտ 180 քմ)՝ գույքով:

 

 --00—ԱՊ