«Արծվի թևերից» մինչև Չայնիի ոլորաններ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, ուժեղացված ծառայություն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

dd

 

Այսօր՝ հունվարի 10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր»-ից մինչև Չայնիի ոլորաններ, ճանապարհը սպասարկող ճանշինի անգործության հետևանքով երթևեկությունը դարձել է դանդաղընթաց։

Պատճառը թե՛ մերկասառույցն ու չմշակված ճանապարհն են, թե՛ որոշ  վարորդների ավտոմեքենաների վրա եղած ոչ ձմեռային անվադողերը։

Shamshyan-ը գրում է․ «Որոշ «վայ» վարորդներ, հաշվի չառնելով մերկասառույց ու չմշակված ճանապարհը, փորձում են ժողովրդի լեզվով ասած «գազավատ» անել ու անցնել ճանապարհը, իսկ պարեկների ներկայությունը զգաստացնում է նրանց և չեն փորձում տանջել գազի սեղմակը ու վստահաբար ապահով կհասնեն իրենց տները։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ