ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Ռուսաստանի 3 քաղաքների օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով Ռոսավիացիային։
«Այսօր առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ Ռոսավիացիայի` դա արվել է թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
--00—ՅՄ