Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Screenshot_7

Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Սարատովի Գագարինի օդանավակայանից։

Սրանք «Աերոֆլոտ»-ի չվերթներն են Մոսկվայից և «Շիրակ Ավիա»-ն Երևանից։ Ուղևորների հետ աշխատում են ավիաընկերությունների ներկայացուցիչներ և օդանավակայանի աշխատակիցներ։

Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Սարատովի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

--00—ՅՄ