ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերը հնարավոր է պարզեցված տարբերակով անցկացվեն: Նախատեսվում է, որ խաղերի հետ կապված որոշ միջոցառումներ պարզեցնելուց բացի նվազեցնել նաև հանդիսականների թիվը։
Մարզիկների ելումուտն էլ օլիմպիական ավան կարող է կրճատվել:
Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումը հայտնի դարձավ մարտի 24-ին։ Նախատեսվում է, որ Խաղերը կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Օլիմպիական խաղերը կպահպանի Տոկիո-2020 անվանումը։