Շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում կամայականորեն կալանավորված ՀՀ 23 քաղաքացու նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում կամայականորեն կալանավորված ՀՀ 23 քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս պահին ապօրինի բերման ենթարկված ՀՀ 23 քաղաքացիների նկատմամբ շինծու դատավարություններ են ընթանում, ամբողջությամբ խախտվում են պատշաճ դատավարության նորմերն ու երաշխիքները»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը նաև վիճարկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այնուամենայնիվ, Երևանը պատրաստ է շրջել թշնամանքի էջը և շարժվել դեպի կայուն խաղաղություն, հավելել է Միրզոյանը։

--00—ՅՄ